Այսօր` Մարտի 26-ին, տեղի ունեցավ Ստոմատոլոգիական Ֆակուլտետային Խորհրդի կազմակերպած դասախոսությունը` "Սննդի և հագուստի ազդեցությունը սեռական և վերարտադրողական առողջության վրա" թեմայով, որը տեղի ունեցավ 2-րդ լսարանում: Դասախոսությունը կարդած սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Ուսանողների համար բացատրվեց, թե ինչպես պետք է ճիշտ սնվել, որտեղ սնվել, ինչպես հագնվել, որպեսզի խուսափեն առողջությանը վնաս հասցնող բազմաթիվ միջոցներից, մասնավորապես վերջիններս կարող են լուրջ պատճառ հանդիսանալ սեռական և վերարտադրողական ֆունկցիաների խախտմանը: Լսարանում բավականին շատ ուսանողներ էին հավաքվել տարբեր ֆակուլտետներից ու կուրսերից: Լսարանում ներկա էր նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան` Կարինե Մինասովնան: Դասախոսությունն անցավ բավականին արդյունավետ և վերջում ուսանողները բուռն կերպով հարցեր հղեցին դասախոսին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Հուսանք, որ այս դասախոսությունները կկրեն շարունակական բնույթ և հաջորդ անգամ այլ հետաքրքիր թեմաներով կներկայացվի ձեր ուշադրությանը: Եթե կունենաք որևէ հարց այս թեմաների վերաբերյալ կարող եք գրել մեզ այս նորության մեկնաբանությունների մասում և մենք անպայման կպատասխանենք ձեր հարցերին... Ձեզ ենք ներկայացնում այդ դասախոսության ընթացքում նկարված մի քանի նկար
|