Այո, ուղիղ երկու տարի առաջ այս օրը KBH-ի ուսանողական լիգայի բեմ բարձրացավ մի թիմ, որի անցած ճանապարհը հիշարժան է ու անկրկնելի: Շատ քիչ թիմեր են կարողացել անել այն, ինչն արել է ARMMED-ը. նոր կազմավորված թիմ, նոր անուններ, հիանալի խաղեր, եզրափակիչ ու 2-րդ տեղ: Այս ամենը ներելի էր ու սպասումներով լեցուն, որ հաջորդ խաղաշրջանում չեմպիոնությունը բաց չենք թողնելու, սակայն եղավ անսպասելին` նորից եզրափակիչ, էլ ավելի գեղեցիկ խաղ, սակայն` նորից փոխչեմպիոն: Ցավն ավելի է ուժեղանում ու հասկանում ենք, որ այս տարի սխալվելու ու չեմպիոնությունը զիջելու իրավունք չունենք և մենք ինքներս մեզ պետք է նվեր մատուցենք ու հասնենք այդ բաղձալի հաղթանակին: Դե ինչ, թող, որ շնորհավոր լինի ԾՆՈՒՆԴԴ ARMMED, թող` երբեք չմոռացվի այն ճանապարհը, որի միջով անցել ես, թող` այս խաղաշրջանում դու լինես այն թիմը, որի տղաների ձեռքում կլինի, մեզ համար այդքան ցանակալի, գավաթը: Թող` հենց քո տղաների աչքերը լցվեն այն երջանկության արցունքները, որոնք մինչ այժմ եղել են ափսոսանքի ու ցավի արցունքներ: ՄԻՇՏ ԱՌԱՋ, ARMMED!!!! ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ARMMED!!!!
|