Ժամ: 08:19

Հարգելի հյուր
գրանցվեք,կամ մտեք Ձեր լոգինով.
Արխիվ  

Մայիս [6]
Մարտ [25]
Ապրիլ [7]

500

 Պատահական
Վիդեոներ

ARMMED-i Art@ Yere1-um



ERG Final armen Nmanakumner Shrjapat Kentavrosner Meqena Porcer Marazmner 11/04/2010 Festival Peto 30/05/2010 Tun news Taxum ezrapakich privetstvie 1/4 EPBH Gev artur tiko ARMMED DAVO YERE1 Football Kapan Harut Mer Bak art MP3 U kga mi or Bjshkakan du el chkas Qo ser@ Us Garun 1/2 եզրափակիչ hayko hayk Arzuman Hovo Lyov moto Cj ARMA Garik Rafo gor


Օնլայն են 1
Հյուրեր 1
Կայքի անդամներ 0

Ով է այսօր եկել

 

Հարգել օգտվողներ

Այստեղ կարող են տեղադրվել Ձեր սիրո խոստովանությունները և կարող եք պատվիրել երգեր, որոնք տեղ կգրավեն կայքի Գլխավոր էջի երգերի ցանկում:

Բանաստեղծությունների, սիրո խոստովանությունների, երգերի պատվերների և այլնի համար մեզ հետ կապ կարող եք հաստատել "Հետադարձ կապ"-ի միջոցով:


Այսօր որոշել եմ քեզ պատմեմ,
Հոգուս զգացմունքների մասին քեզ ասեմ,
Որ սիրում եմ քեզ անդարձ,
Սիրտս քոնն է անվերադարձ:
Գիտես կարծես աշխարհն է փոխվել,
Պարզապես միայն ես եմ խենթացել,
Պարզապես շնչում եմ քեզ համար
Ու սիրտս է զարկում անդադար:
Երբ կողքիս չես դու կանգնած
Ու շնչում ես դու ուրիշի դիմաց՝
Դառնում եմ ես կարծես մեռած,
Դադարում եմ ապրել ես հանկարծ:
Ես չեմ հասկանում թե ինչու
Մենք ժպտում ենք մեկ-մեկու:
Գուցե դու սիրում ես ինձ
Կամ ես եմ խաբում ինքս ինձ:
Ու թե խոսքերն այս ոչինչ չասեն,
Սրտումդ ոչինչ չարթնացնեն
Դու իմացիր մի բան հաստատ՝
Կյանքն է իմ առանց քեզ դատարկ
Ու սրտիս ամենմի զարկ
Զարկում է միայն քեզ համար:

Հեղինակ` T M (սեփական ստեղծ.)



Մրսում եմ...
Երևի ցրտից է...
Կամ էլ գիտես,երևի կարոտից է
Կամ էլ խանդից,որ տանջում է ինձ...
Մի գազան` կարծես
Հոգուս մեջ մտած
Ջարդում է,փշրում բոլոր հուշերը իմ թանկ...
Խանդում եմ...այո...
Խանդում եմ այնքան,
Ինչքան սիրում եմ քեզ...
Խանդում եմ...այո...
Խանդում եմ այնքան,
Որ ամաչում եմ խանդեմ...
Հիմա փշրունքի մեչ նստած
Հավաքում եմ բոլոր կտորները իմ թանկ...

***
Եթե կուզես անհետանամ
Դու ինձ ասա...
Եվ ծովում մի կաթիլ կդառնամ...
Կանհետանամ,
Բայց կսիրեմ...Լուռ...
Դու չես իմանա...
Ես լուռ եմ...դու էլ ինձ հետ երբեք չես խոսի...
Ես էլ երբեք չեմ ասի...
Բայց թե ուզես անհետանամ
Դու ինձ ասա....

Հեղինակ` Zara(սեփական ստեղծ.)


Հեքիաթային մի երազ
Երկու հոգի են կանգնած:
Չեն խոսում նրանք ոչինչ
Եվ մոռանում ամենինչ:
Ինչու՞ խոսեն...
Կամ ի՞նչ ասեն,
Երբ խոսքերն են ավելորդ
Երբ սիրւմ ես անմնացորդ:
Աչքերն են ասում ամենինչ
Չեն թաքցնում էլ ոչինչ:
Լռությունն է շարունակվում
Ու նրանց է ուղեկ ցում,
Բայց խախտվում է մի բանից ՝
Սրրող սրտի զարկերից:

Հեղինակ` T M(սեփական ստեղծ.)


Սիրտս մի օր բաբախեց
Ու անունը քո տվեց:
Նա ինձ ասեց ու պատմեց
Քո անունը հիշեցրեց:
Քեզ էր սպասում ամեն ժամ
Ու քեզ կանչում ամեն վայրկյան:
Բայց մի օր նա հասկացավ
Ու քեզանից նեղացավ:
Փակվեց ինքը քո առջև
Ու երբեք էլ չբացվեց:
Քեզ մոռանալ որոշեց
Եվ ուղեղն էլ հաստատեց
Ու ամենինչ նա արեց,
Բայց ոչինչ էլ չստացվեց:
Չի դադարում նա ասել
Ու ինքն իրեն խոստովանել,
Որ չի կարող էլ ապրել,
Առանց քեզ գոյատևել:
Չի կարող քեզ մոռանալ
ՈՒ քեզ թողնել հեռանալ:
Չի կարող քեզ ընդդիմանալ
Ու քեզանից նեղանալ:
Երբ կողքին ես դու կանգնած`
Իր հայացքն է քեզ սառած:
Անտարբեր ես ձևանում
Ու նրան անվերջ դու տանջում:
Մի փորձիր դու ձրացնել
Զգացմունքներդ թաքցնել:
Ամենինչ արդեն նա գիտի
Թող որ սերդ վայելի:

Հեղինակ` T M(սեփական ստեղծ.)


Դա մի հրաշք էր..Մի պատրանք...
Ակնթարթում ծնված մի խենթ երազ...
Եվ վայրկյան-վայրկյան հիշում եմ ես այն...
Աչքերը իմ փակ և շուրթերը քո տաք...
Սիրտս էր բաբախում,բայց ես քոնն էի լսում...
Մութ մի սենյակ,
Իրար գրկած երկու էակ...
Անխոս կանգնած,իսկ ինչ խոսան??
Սրտում պահած մի խենթ հեքիաթ,
Եվ խոսքեր...խոսքեր...այնքան չասված...
Եվ աչքեր,այնպես նայող,որ խոսելու իմաստ չկար....

Հեղինակ` Zara(սեփական ստեղծ.)


Ես ատում եմ քեզ, քանի որ երբ հեռվում ես ակնթարթը երկարում է անսահման:
Ես ատում եմ քեզ, քանի որ ձայնդ դեռ հնչում է մեղեդու պես քնքշորեն:
Ես ատում եմ քեզ, քանի որ կյանքը գունավոր է, երբ կողքիս ես և անիմաստորեն դատարկ քեզանից հեռու:
Ես ատում եմ քեզ, սիրելով ատում եմ, ատելով սիրում եմ, անսահմանության պես մեծ ու լիքը, տիեզերքի չափ:

***
Եվ ամեն ակնթարթ բաբախող այդ սիրտը գոռում է բույն դրած սիրո մասին,
Իմ ամեն մի շունչը, ամեն գրգիռը լուռ տենչում է քո կողքին լինել:
Իսկ այդ դողը, որ լցնում է իմ մարմնի յուրաքանչյուր մասնիկը,
Տաքացնում ու ջերմացնում է քո մասին հիշողության հետ համեմված:
Այդ ճչացող ազատության հոգոցը անկարող է կապկպված մնալ հավերժ,
Եվ շուրթերին սառած բառերն ուզում են շշնջալ, որ անսպառ սիրում են քեզ:
Թող երկիրը փուլ գա կամ թեկուզ տիրի խայտառակ խառնաշփոտ,
Մեկ է կյանքը դա պարգև է, եկ ուրեմն միասին քայլենք առաջ:

Հեղինակ` Aramyan (սեփական ստեղծ.)


Կյանքը հավերժ է, երբ դու կաս իմ կողքին,
Հոգիս ճախրում է լսելով ձայնդ նրբին,
Սիրտս երազում ղնդրում է լուսին,
Որ այսուհետ լինենք միասին:

Եվ ամեն անգամ երազ տեսնելիս,
Դու վեհանձնորեն ինձ հյուր ես գալիս,
Իսկ հրեշտակներն ինձ հույս են տալիս,
Որ ինձ տեսնելիս կասես. ՍԻՐԵԼԻՍ...

Հեղինակ` davo_stom (սեփական ստեղծ.)



TIKO ft ART
ԲԺՇԿԱԿԱՆ-2





Այստեղ թեժ է...

Որ ֆուտբոլային թիմին եք երկրպագում?

Ընդհանուր պատասխանները: 260




www.kinoarm.do.am
կայք որտեղ կարող
եք գտնել 2010թ.-ի
բոլոր նոր ֆիլմերը